Տիգրան Սարգսյան. Հայաստանում կան բոլոր նախադրյալները 2012թ. 4-տոկոսանոց գնաճին վերադառնալու համար![]() 1 նոյեմբերի 2011 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Գնաճի միտումները Հայաստանի տնտեսության մեջ այնպիսին են, որ 2012թ. միանգամայն իրատեսական կլինի ապահովել գնաճը 4 տոկոսի մակարդակոում: Այդ մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է 2012թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Հայաստանի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում: Ըստ նրա, գնաճային թիրախը, որ մենք սահմանել էինք, ընդունելով բյուջե, ենթադրում էր, որ պետք է վերադառնանք 4 տոկոսանոց գնաճային ցուցանիշին 1.5 տոկոսանոց միջավայրում: «Այս պահի դրությամբ տեսանելի են այն միտումները, որ ունենալով 5.7 տոկոս գնաճ տարեկան կտրվածքով` 2011 թ. ավարտին էապես բարելավում ենք գնաճային ցուցանիշը, որը մեզ մոտ կազմում է 9.4 տոկոս: Դա նշանակում է, որ մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի 2012 թ., 4 տոկոսանոց գնաճը նույն 1.5 տոկոսանոց միջավայրում, լինի իրատեսական»,-ասել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |