Microsoft-ը թողարկելու է Kinect-ի ծրագրային փաթեթը կոմերցիոն օգտագործման համար![]() 1 նոյեմբերի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը վերջապես հայտնել է, որ 2012թ. սկզբին կթողարկի Kinect սարքի ամբողջական ծրագրային փաթեթը (SDK) կոմերցիոն օգտագործման համար։ Այսինքն յուրաքանչյուր ընկերություն կամ ծրագրավորող կարող է նախագծել ծրագրեր Kinect-ի համար SDK-ի միջոցով և վաճառել դրանք։ Այս մասին գրում է CNET-ը։ Արդեն մոտ 200 ընկերություն, ներառյալ Toyota-ն և Razorfish-ը, օգտագործում են Kinect-ի ծրագրային փաթեթն իրենց պիլոտային ծրագրերում։ Մինչ այժմ բոլոր ծրագրավորողները, ովքեր ծրագրեր էին նախագծում Kinect-ի համար SDK-ի բեթա տարբերակով, չէին կարողանում վաճառել դրանք։ Microsoft-ի Kinect-ը թողարկվել է 2010-ի նոյեմբերին։ Սարքի վաճառքը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում ՝ 8 միլիոն Kinect ։ Այն թույլ է տալիս խաղերի սիրահարներին կառավարել խաղը իրենց մարմնի շարժումներով՝ էկրանին դիտելով։ Բազմաթիվ նախագծողները Kinect-ը օգտագործում են ոչ միայն խաղերի համար, այլև այլ նպատակներով՝ օրինակ հաշմանդամներին շարժվել սովորեցնող ծրագրերի ստեղծման համար։ Kinect սարքը ունի ինֆրակարմիր լույս, որը սկան է անում տեսանելի տարածությունը, ճանաչում մարդուն կմաղքի հիման վրա և կատարում մարդու յուրաքանչյուր շարժումը։ Kinect-ը միանում է հեռուստացույցին և համակարգչին։ Այդպես կարելի է խաղալ մի շարք խաղեր՝ պարզապես շարժվելով՝ առանց հպման։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |