ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար. Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակով աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար. Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակով աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակով աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին թուրքական Zaman-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, որը Ստամբուլում է գտնվում Աֆղանստանի և Պակիստանի հարցերի վերաբերյալ ամենամյա խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

«Թուրքիան սահմանակցում է երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) հետ և կարևոր դեր խաղում տարածաշրջանում: Նա պետք է նպաստի երկխոսության ստեղծմանը հակամարտության կողմերի միջև»,- նշել է Զաննիերը: Նրա խոսքով` թուրքական իշխանությունների աջակցությունն այդ գործընթացի կարգավորմանը պետք է լինի ոչ թե ձևական, այլ իրական:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---