2012-ին Երևանի վարչական շրջաններում կհայտնվեն ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ![]() ![]() PanARMENIAN.Net - 2012-ին Երևանի վարչական շրջաններում հայտնվելու են ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ, հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։ Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի իրագործումը խթանելու նպատակով ընթացիկ տարվա օգոստոսին Արաբկիր վարչական շրջանում կազմակերվել է գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, որը դարձել է հանգստյան օրերին անցկացվող ավանդական միջոցառում։ Նրա խոսքով, տոնավաճառը մեծ պահանջարկ է վայելում, քանի որ նրա աշխատանքի շրջանում շուրջ 4000 ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանք, իսկ օրական այն ունեցել է 4000-6000 գնորդ։ Մակարյանը հավելել է , որ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բավական ցածր է, քանի որ նախարարությունը գյուղացիներին տրամադրում է առևտրի համար տաղավարներ, կշեռքներ և անվճար համազգեստ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |