Նոր հարկային փաթեթը նախատեսում է վերագնահատել Հայաստանի առևտրային բանկերի համար հիմնական միջոցները

Նոր հարկային փաթեթը նախատեսում է վերագնահատել Հայաստանի  առևտրային բանկերի համար հիմնական միջոցները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության մշակած նոր հարկային փաթեթը, որը քննարկման խորհրդարան է ներկայացվել 2012թ. պետբյուջեի նախագծի շրջանակում, նախատեսում է վերագնահատել Հայաստանի կոմբանկերի համար հիմնական միջոցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 2-ին կառավարությունում փոքր և միջին ձեռնարկատիրության վերաբերյալ կայացած Խորհրդի նիստում:

«Ի տարբերություն իրական հատվածի, բանկերն ունեին արտոնություն, այսինքն` կարողանում էին ինքնուրույնաբար վերագնահատել իրենց հիմնական միջոցները, որն ազդում էր շահութահարկի բազայի գնահատման վրա: Այսօր մենք բանկային համակարգի այդ արտոնությունը վերացնում ենք, և նրանք նույնպես պարտավոր են լինելու օգտվել մասնավոր մասնագիտացված կառույցների ծառայություններից»,- վարչապետի խոսքն է մեջբերում կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---