Եվրոպայի շախմատի առաջնությունում հայկական հավաքականները կխաղան Ավստրիայի և Չեխիայի հետ![]() 3 նոյեմբերի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին հունական Պորտո Կարրաս հանգստավայրում տեղի կունենա Եվրոպայի շախմատի առաջնության առաջին մրցափուլը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը վարկանիշում չորրորդն է, առաջին մրցափուլում կխաղա Ավստրիայի հավաքականի հետ: Ռուսաստանն իր ուժերը կչափի Մոլդովայի, Ուկրաինան` Սլովակիայի հետ: Հայաստանի կանանց հավաքականը, որը նույնպես չորրորդն է, կհանդիպի Չեխիայի հետ, ռուս շախմատիստուհիները կմրցեն Իսրայելի, Ուկրաինան` Հունաստանի հետ: Պարտիաները կսկսվեն երևանյան ժամանակով 17:00-ին, իսկ մրցությունների պաշտոնական բացումը տեղի կունենա առաջին մրցափուլի մեկնարկից կես ժամ առաջ: Առաջնությունը տեղի կունենա 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-ից 11-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |