Գարիկ Հարությունյանը հաղթանակով է նշել նորամուտը ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Քեյփթաունում (ՀԱՀ), որտեղ ընթանում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը (55 ք/կ) հաղթանակ է տարել։

Հայ ձյուդոիստն առաջին շրջանում հաղթանակ է տարել Թոմ Շմիտի (Լյուքսեմբուրգ) նկատմամբ և անցել հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը լինելու է Գերտ Մաեսը (Բելգիա)։

Նույն օրը հանդես է գալու նաև Գոռ Հարությունյանը, որը նույնպես այս տարի դարձել է Եվրոպայի չեմպիոն և մրցելու է հաղթող Անդրես Ռոմերոյի (Իսպանիա) հետ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---