Թուրքիան կարող է Սիրիայի համար փակել օդային տարածքը![]() 3 նոյեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է խստացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները, ընդհուպ մինչև բուֆերային գոտու ստեղծման հնարավորություն և օդային տարածության փակում ավիացիայի թռիչքների համար։ Նման հայտարարություն է կատարել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Նախարարի խոսքով, Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն «ձեռքերը ծալած նստել», քանի դեռ Սիրիայում շարունակվում է արյունահեղությունը։ Նշվում է, որ խոսքը գնում է ոչ թե Անկարայի միակողմանի քայլերի, այլ համաշխարհային հանրության պատժամիջոցներին Թուրքիայի աջակցության պատրաստակամության մասին, գրում է «Ռոսբալտը»։ Այսօր Կահիրեում տեղի կունենա ԱՊԼ նիստը Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |