Եվրախորհրդարանի պատվիրակություն. Մենք ափսոսում ենք, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները 3 նոյեմբերի 2011 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատվիրակությունը ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գծով հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ հանդես է եկել ամփոփիչ եզրակացությամբ Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ «եվրախորհրդարանականները ափսոսում են, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները»: «Երկու երկրների հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,-ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ: Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը օրակարգից հանեց արձանագրությունները, սակայն սեպտեմբերի 27-ին Հայ-թուրքական արձանագրությունները կրկին ընդգրկվեցին օրակարգում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |