Բանավեճ. Ի՞նչ կտա Ֆիլիպ Կոտլերի այցը հայկական մարքեթինգին 3 նոյեմբերի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբն այսօր կազմակերպել էին բանավեճ-քննարկում՝ «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. ի՞նչ կտա Կոտլերի այցը հայկական մարքեթինգին» թեմայով։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Ղուկասյանը կարծում է, որ Կոտլերի այցով Հայաստանում մարքեթինգ զարգացնել հնարավոր չէ։ Ըստ նրա, Հայաստանում մարքեթինգի զարգացմամբ զբաղվում են համապատասխան կազմակերպությունները։ Մարքեթինգի հայկական ակումբի նախագահ Տարոն Պարսամյանը տեղեկացրել է, որ շուրջ 50 ուսանողներ տարբեր կազմակերպությունների շնորհիվ հնարավորություն կստանան անվճար մասնակցելու Կոտլերի սեմինարներին։ Մասնավորապես 10 շնորհալի ուսանողների տոմսեր է տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ուսանողներն ընտրվել են մրցութային կարգով։ «Ֆ. Կոտլերը Հայաստանում 11.11.11» ծրագրի ղեկավար Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ մարքեթինգային շաբաթը սկսվելու է նոյեմբերի 11-ին։ Ֆիլիպ Կոտլերը քառօրյա այցով Հայաստան է ժամանելու նոյեմբերի 13-ին։ «Ֆիլիպ Կոտլերի դասախոսությունները բոլոր երկրներում էլ ունեն բավականին բարձր գներ։ Եվրոպայում՜ օրինակ, դրանք հասնում են 3-4 հազար եվրոյի։ Մենք փորձել ենք հովանավորների, գործընկերների աջակցության շնորհիվ մեղմել գները»,- նշել է Արմեն Սարգսյանը։ Ըստ նրա, ուսանողները, մասնակցելով Կոտլերի սեմինարներին, հնարավորություն կունենան հաղորդակցվելու կենդանի լեգենդի հետ։ «Կոտլերը Հայաստան է գալիս ներկայացնելու առաջին անգամ մեր տարածաշրջանում և ԱՊՀ-ում «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը։ Հետաքրքրությունը Հայաստանում Կոտլերի այցի նկատմամբ շատ մեծ է. գրեթե բոլոր խոշոր ընկերությունները հայտնել են իրենց մասնակցության մասին։ Դասախոսությունների տոմսերն արդեն իսկ գրեթե ամբողջությամբ սպառվել են»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Կոտլերի այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մասնագիտական դասընթացներ, սեմինարներ հայաստանյան և տարածաշրջանի մասնագետների, գործարար համայնքի և ուսանողների համար։ Ակնկալվում է, որ Կոտլերի սեմինարներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 2000 մասնագետներ Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |