«Արմավիա» ավիաընկերությունը համաձայն չէ «Զվարթնոց» օդանավակայանի սակագների հետ

«Արմավիա» ավիաընկերությունը համաձայն չէ «Զվարթնոց» օդանավակայանի սակագների հետ

PanARMENIAN.Net - Ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն այսօր ստիպված է եղել երեք չվերթ հետաձգել այն քաղաքականության պատճառով, որը վարում է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան հաղորդել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Զվարթնոց» օդանավակայանի հետ, քանի որ նրանք ձմռանը ընդառաջ բարձրացրել են սակագները: «Բանն այն է, որ օդանավակայանն արդեն կառուցված է, և մեզ թվում է, որ կարելի էր վերանայել այդ գները: Այն գները, որոնք եղել են ամռանը, երբ նրանք զիջումների էին գնացել, արդեն հանել են: Ամբողջ խնդիրն այս է»,- պարզաբանել է նա:

Նանա Ավետիսովան հաղորդել է նաև, որ չվերթը դեպի Սոչի և Մինվոդի արդեն կատարվել է, հետաձգվում է միայն Մոսկվան:

Օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանն իր հերթին հաղորդել է, որ «ոչ մի գներ ոչ մեկի համար չեն բարձրացվել»: Նրա խոսքով` չվերթների սպասարկումը հետաձգվել է օդանավակայանին ընկերության պարտքերի պատճառով, որոնք երկու անգամ գերազանցում են նորման: «Իսկ չվերթների սպասարկումը մենք սկսել ենք 18:00-ին, որպեսզի ուղևորներին ավելի տհաճ իրադրության մեջ չդնենք»,- ընդգծել է նա: «Զվարթոցի» ներկայացուցիչը նաև հավելել է, որ «Արմավիայի» կողմից պարտականությունները չկատարելու դեպքում այսօրվա իրադրությունը կարող է կրկնվել նաև վաղը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---