Եվրոպայի շախմատի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում խաղալու է Խորվաթիայի հետ![]() 4 նոյեմբերի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նոյեմբերի 4-ին Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունական Պորտո Կարաս քաղաքում հանդիպելու է Խորվաթիայի հետ։ Էլինա Դանիելյանի մրցակիցը լինելու է Վալենտինա Գոլուբենկոն, Լիլիթ Մկրտչյանը հանդիպելու է Բորկա Ֆրանչիսկովիչի, Լիլիթ Գալոյանը՝ Միրյանա Մեդիչի, Մարիա Կուրսովան՝ Քրիստինա Սարիչի հետ։ Առաջին տուրից հետո հայ շախմատիստուհիները 2 միավորով 14-րդ տեղում է, իսկ Խորվաթիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ 4 միավորով առաջատար է Սերբիայի հավաքականը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |