Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին հունական Պուերտո Կարրաս քաղաքում կայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ մրցափուլի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր:

Առաջին տախտակին Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սև ֆիգուրներով կիսեց միավորները Շախրիար Մամեդյարովի հետ:

Վերջին տախտակին Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Գադիր Գուսեյնովն էր: Պարտիան ավարտվեց ադրբեջանցի շախմատիստի հաղթանակով:

Վերջինն իր պարտիան ավարտեց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը: Նա սև ֆիգուրներով էր խաղում և մինչև 52-րդ քայլը փորձում էր հանդիպումն ավարտել ոչ ոքի: Սակայն նրա մրցակից Վուգար Գաշիմովն ավելի ուժեղ դուրս եկավ և կարողացավ հաղթանակ տանել: Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունում իր առաջին պարտությունը կրեց 2:1 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---