Բակո Սահակյանը ցանկանում է կիրառել արվեստի հայտնի գործիչների փորձը Արցախում 6 նոյեմբերի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Մոսկվա քաղաքում այցելել է հանրահայտ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց: Նախագահը Արցախ-Սփյուռք կապերի խորացման գործում առանցքային է համարել արվեստի բնագավառը` ընդգծելով նրա կարևորությունը թե մեր երկրում համաշխարհային ժամանակակից արվեստի ներկայացման, թե Սփյուռքում ազգային արժեքների պահպանման տեսանկյունից: Այս համատեքստում երկրի ղեկավարը հատկապես պահանջված է համարել ճանաչված վարպետների հետ համագործակցությունը և նրանց փորձի կիրառումը Արցախում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |