Թմրանյութի գործը կոծկելու համար Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը $12.000 է ստացել

Թմրանյութի գործը կոծկելու համար Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը $12.000 է ստացել

PanARMENIAN.Net - Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր ստացվել երկու քաղաքացիներից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել էին ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման և ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին:

Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից նա 1.000 դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:

Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու և Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ` հետագա ընթացքը լուծելու համար, հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---