Հենրիկ Մխիթարյանը «Օբոլոնի» հետ խաղում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

Հենրիկ Մխիթարյանը «Օբոլոնի» հետ խաղում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Օբոլոնի» նկատմամբ:

Դոնեցկի թիմի կազմում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:

Թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ թիմը շատ կարևոր երեք միավոր է վաստակել: «Չեմ կարող ասել, որ տեսարժան խաղ էր: Մեր վրա, հավանաբար, ճնշում էր գործադրում այն միտքը, որ մենք անպայման պետք է դրական արդյունք ստանայինք: Մշտապես փոխում ենք կազմը վնասվածքով մարզիկների պատճառով, ուստի որոշակի անվստահություն առկա էր, հատկապես միջին գծում: Ինչ վերաբերում է դաշտի կենտրոնում գնդակի հսկողությանը, ապա խաղը երբեմն հավասար էր: Իսկ եթե վերցնենք գրոհային գործողություններն ու վտանգավոր պահերը, որոնք ստեղծում էին երկու թիմերը, ապա, կարծում եմ, մենք միանգամայն արժանի էինք այդ երեք միավորներին»,- ասել է Լուչեսկուն, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Շախտյորը» հաղթանակի շնորհիվ 39 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղն է զբաղեցնում` միայն մեկ միավորով զիջելով առաջատարին` կիևյան «Դինամոյին»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---