Երևանում կկայանա «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն գրքի շնորհանդեսը![]() 7 նոյեմբերի 2011 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին` ժամը 18.30-ին, Մոսկվայի տան ցուցասրահում տեղի կունենա ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» (Artsakh: the people and land of Karabakh) անգլերեն գրքի շնորհանդեսը և հեղինակի լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, գրքում 700-ից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները և դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը և գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները և ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաև` ուղղաթիռից: Պատմական և ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաև Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ցուցահանդեսում ներկայացված է գրքի լուսանկարների ընտրանին: Միջոցառման մուտքն ազատ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |