Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 715 միավորով բարձրացել է 62-րդ տեղը![]() 7 նոյեմբերի 2011 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին ATP-ն հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 715 միավորով 62-րդ տեղն է բարձրացել: Լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), որն իր ակտիվում 13 475 միավոր ունի, 9 500 միավորով 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը (Իսպանիա), 3-րդում` Էնդի Մարրեյը (Անգլիա) 7 200 միավորով: Նալբանդյանը Ստոկհոլմում կայացած առաջնությունում ստացած վնասվածքից հետո բաց կթողնի մի քանի մրցաշար և կորտ կվերադառնա միայն դեկտեմբերին: Նալբանդյանը Արգենտինայի հավաքականին կօգնի Դևիսի Գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում, հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |