Տիգրան Սարգսյանը Բրյուսելում կմասնակցի Եվրոպայի ժողովրդական կուսակցության Euro Crisis կոնֆերանսին![]() 7 նոյեմբերի 2011 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, երեկոյան կառավարության ղեկավարը կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ: Նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին և հանդիպում կունենա Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |