ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իրանական միջուկային զենքի մշակմանը մասնակցում են արտասահմանցիներ![]() 7 նոյեմբերի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկատվություն ունի այն մասին, որ Իրանը կարող էր քայլեր կատարել միջուկային զենքի ստեղծման ճանապարհին արտասահմանյան մասնագետների օգնությամբ, գրում է Washington Post ամերիկյան թերթը՝ մեջբերելով աղբյուրը դիվանագիտական օղակներում։ Անհայտ երկրների հետախուզությունների տվյալների համաձայն, տարիներ շարունակ սպառազինությունների ստեղծման հարցերով ոմն «խորհրդային» մասնագետ խորհրդատվություն է անցկացրել իրանցի գործընկերների հետ պայթուցիչների ստեղծման հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիա Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր համաձայնություն հրապարակելու պլանների մասին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու հարցում, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |