Լոռիում, Տավուշում ու Արցախում այսօր երեկոյան և գիշերը ձյուն կտեղա![]() 7 նոյեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան և գիշերվա առաջին կեսին ձյան տեսքով տեղումները Հայաստանի արևելյան հատվածում, մասնավորապես Լոռիում, Տավուշում և Արցախում, կշարունակվեն։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Նա նշեց, որ արևմտյան հատվածում և մայրաքաղաքում տեղումների հավանականությունը փոքր է։ «Նախորդ օրվա համեմատ օդի ջերմաստիճանը արդեն իսկ նվազել է 4-6 աստիճանով և շարունակում է նվազել»,- ասաց նա՝ հավելելով, որ գիշերը լեռնային շրջաններում կդիտվի 8-12 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտավայրում 1-4 աստիճան ցուրտ, Սյունիքի հովիտներում 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։ Վաղը ցերեկը Արարատյան դաշտավայրում կլինի 5-8, իսկ Սյունիքի հովիտներում՝ 4-7 աստիճան տաքություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |