Կարեն Քոչարյան. Միքայել Մինասյանը կոչված է «ազնվացնելու» ՀՀԿ նախընտրական շտաբը![]() 7 նոյեմբերի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Միքայել Մինասյանի նշանակումն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնում ազդակ է արտաքին ուժերին, այլ ոչ թե Հովիկ Աբրահամյանին հսկելու միջոց։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «P.Art» PR-ընկերության տնօրեն, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Միքայել Մինասյանը կոչված է «ազնվացնելու» ՀՀԿ նախընտրական շտաբը»,- ասել է նա։ Քոչարյանը հավելել է, որ հայկական իշխանություններն արդեն երկու տարի հայտարարում են, որ 2012-2013 ընտրությունները պետք է տարբերվեն նախորդ ընտրություններից, պետք է արդար և թափանցիկ լինեն, որ խորհրդարան պետք է անցնեն քաղաքական ուժերը, այլ ոչ թե օլիգարխները։ Դրա հետ կապված նա նշել է, որ Հովիկ Աբրահամյանն ասոցացվում է հին ուժերի հետ, որոնք պատասխանատու են նախորդ ընտրությունների համար։ Իր հերթին «ՓիԱր» ասոցիացիայի անդամ Արմեն Մարտիրոսյանը հավելել է, որ այս նշանակումը Սերժ Սարգսյանի ազդակն է ոչ միայն արտաքին ուժերին, այլ նաև իր թիմին։ «Հայրերի և երեխաների խնդիրն առկա է բոլոր քաղաքական ոլորտներում, և Միքայել Մինասյանը կոչված է նորություն մտցնելու»,- ասել է նա։ Հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ խորհրդի որոշմամբ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |