Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության զարգացումը![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային (նստավայրը` Մոսկվա) ` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է վերջին տարիներին նոր թափ ստացած Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ամրապնդման գործում: «Անցյալ տարի Տոկիոյում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմանը մեր կողմից տրվող կարեւորության մասին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: Դեսպան Հարադան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ճապոնիայի դեսպանը նաեւ իր երկրի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ բնական աղետի հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Զրուցակիցները քննարկեցինք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |