Universal-ի օգնությամբ Լեոնարդո դա Վինչին կդառնա մարտաֆիլմի հերոս![]() 8 նոյեմբերի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Universal ստուդիան պատրաստվում է ֆիլմ նկարահանել իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի մասին, հաղորդում է Variety-ն։ Հետաքրքիրն այն է, որ ֆիլմը նկարահանվելու է արկածային մարտաֆիլմի ժանրում։ Նախագծի մասին մանրամասներ քիչ կան։ Առայժմ հայտնի չէ, ինչպիսին կլինի «Մոնա Լիզայի» և «Խորհրդավոր ընթրիքի» ստեղծողի էկրանային պատկերը, բայց ստուդիան հիշեցնում է, որ Լեոնարդոն ոչ միայն նկարիչ էր, այլ նաև մաթեմատիկոս, բնախույզ և ինժեներ. նրան են վերագրում հեծանիվի, պարաշյուտի, տանկի գյուտերը։ Նախկինում բլոքբաստերների համար սյուժե են հանդիսացել դա Վինչիի ստեղծագործությունները, դրանցից ամենաաղմկահարույց ֆիլմերից է Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 2006-ին և վարձույթում հավաքել 700 միլիոն դոլար։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |