Apple-ի համահիմնադիրը վաղը check-in կանի Երևանում 9 նոյեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վաղը երկօրյա այցով Հայաստան կժամանի աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը։ Այս մասին հենց ինքը Վոզնյակը հայտնել է Facebook-յան իր էջում։ Սթիվ Վոզնյակը Հայաստան է հրավիրվել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեի կողմից։ Նա կստանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահի 2011 մրցանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ «Սինոփսիս - Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Վոզնյակն իր այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների հետ։ Գայանե Մարկոսյանի խոսքով, վաղը հայտնի կդառնան բոլոր այն թեմաները, որոնց մասին Սթիվ Վոզնյակը կխոսի իր հանդիպումների ընթացքում։ Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |