Լիտվայի նախագահ. Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ հավասարազոր հարաբերություններ հաստատելու հարցում![]() 9 նոյեմբերի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արա Այվազյանի՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Կայացած առանձնազրույցի ժամանակ Լիտվայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Վիլնյուսում Հայաստանի դիվանագիտական առաքելության հիմնման կապակցությամբ, նշելով, որ դա երկար սպասված իրադարձություն է: Հանդիպման ժամանակ կարևորվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և միջազգային տարբեր կառույցներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նախագահ Գրիբաուսկայտեն, բարձր գնահատելով Հայաստանի և ԵՄ-ի միջև հետզհետե խորացող երկխոսությունը, մասնավորապես Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունավետությունը, իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանին փորձի փոխանակման, ինչպես նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև հավասարազոր հարաբերությունների ձևավորման գործում: Նախագահ Գրիբաուսկայտեն և դեսպան Այվազյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |