Բելոռուսիայում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով հայկական ազգային տարազների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Բելոռուսիայում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով հայկական ազգային տարազների ցուցահանդես։ Այն բացվել է Գոմելում Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում։ Ցուցադրության բացմանը թանգարանի այցելուներին զարմացրել են Հայաստանից պարային համույթների և կատարողների ելույթները, ինչպես նաև Բելոռուսից «Եվրատեսիլի» նախկին մասնակից, «3+2» համույթի կատարող Եղիազար Ֆարաշյանի հայտնվելը։

Բոլոր ցուցանմուշները տրամադրել է երկրի առաջատար թանգարանը՝ Երևան քաղաքի, որը Նինվեի, Կարթագենի և Հռոմի տարեկիցն է, Պատմության թանգարանը, հաղորդում է Analitika.at.ua-ը։

Ցուցահանդեսում կարելի է տեսնել Հին Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող հագուստ և զարդեր, գորգեր և հայկական տան կենցաղի ու ինտերյերի այլ առարկաներ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---