Ուլի Վեգներ. Աբրահամը շատ նվաճումներ է ունեցել անցյալում, ես ցանկանում եմ եմ, որ նրա վերադարձը հաջորդ տարի հաջողվի![]() 10 նոյեմբերի 2011 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հայտարարել է, որ իր սանին հնարավոր չէ մոռանալ: «Արթուրը շատ բանի է հասել անցյալում, ես ցանկանում եմ, որ նրա վերադարձը հաջորդ տարի հաջողվի»,-Վեգների խոսքերն է փոխանցում allboxing.ru-ն: Արթուր Աբրահամը Super Six մրցաշարում անհաջող ելույթ ունենալուց հետո հավանաբար ռինգ կվերադառնա 2012 թվականին: Բռնցքամարտիկի թիմը դեռևս համաձայնության չի եկել քաշային կարգի հարցում, որտեղ բռնցքամարտիկը պետք է շարունակի ելույթները ռինգում: Փրոմոութեր Վիլֆիդ Զաուերլանդը պահանջում է, որ բռնցքամարտիկը վերադարնա միջին քաշային կարգ (72,5 կգ), մարզիչ Ուլի Վեգները գտնում է, որ Աբրահամը պետք է անցնի կիսածանր քաշային կարգ (79,4 կգ): Ինքը հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ հունվարյան մարտը մտադիր է անցկացնել 75 կգ քաշում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |