Հայաստանը և Վիետնամը ձգտում են խորացնել երկկողմանի հարաբերությունները![]() 10 նոյեմբերի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆամ Սուան Շոնը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին, հաջողություններ մաղթել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները բարեկամ Վիետնամի հետ: Սերժ Սարգսյանը դեսպան Ֆամ Սուան Շոնի հետ քննարկել է երկկողմ կապերի ընդլայնման և համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցներն այդ առումով կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հետ միասին, իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ, Ֆրանկոֆոն երկրների և նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ակտիվ փոխգործակցությունը: Վիետնամի դեսպանը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: Նրա խոսքով, Վիետնամում խորին հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, ում կողմից դեռևս խորհրդային ժամանակաշրջանից իր երկրին անհրաժեշտ աջակցություն և բարեկամական վերաբերմունք է ցուցաբերվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |