ՅՈՒՆԵՍԿՕ-ն բյուջեում դեֆիցիտի պատճառով մինչև տարեվերջ կդադարեցնի գործունեությունը![]() 10 նոյեմբերի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ կազմակերպությունը մինչև 2011 թվականի վերջ կդադարեցնի իր ծրագրերի իրականացումը։ Այդ ընթացքում կազմակերպությունը պետք է միջոցներ մշակի բյուջեի 65 միլիոնանոց դեֆիցիտը նվազեցնելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ-ն դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումն այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 31-ին հավանություն տվեց Պաղեստինի անդամակցությանը։ Մինչև նոյեմբերի վերջ Վաշինգտոնը պետք է կազմակերպությանը 60 մլն դոլար հատկացներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, որ նրա անդամ երկրները հնարավորություններ կգտնեն ֆինանսական աջակցությունն ավելացնելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: «Որոշ երկրներ մեզ դրական ազդակներ են ուղարկել, որ նրանք անպայման վճարումներից բացի կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասել է Բոկովան: Նրա խոսքով, ապագայում կազմակերպությունը սկսելու է իր ֆոնդերը համալրելու արշավ: Դա պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր համաժողովը հաստատել էր նրա կազմում ընդգրկվելու Պաղեստինի հայտը: Մի քանի օր անց նման որոշում էր ընդունել Իսրայելը: Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոշորագույն դոնոր-պետությունն էր և պետք է 2012-2013թթ. ֆինանսավորեին կազմակերպության բյուջեի 22 տոկոսը։ Ընթացիկ տարում Վաշինգտոնը պատրաստվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարիքների համար 80 մլն դոլար հատկացնել։ Բոկովան ավելի վաղ ԱՄՆ-ին կոչ էր արել հնարավորություններ գտնել ֆինանսավորումը շարունակելու համար։
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |