Facebook-ն այսուհետ օգտագործողներին կզգուշացնի գաղտնիության կարգավորումներում նորույթների մասին

Facebook-ն այսուհետ օգտագործողներին կզգուշացնի գաղտնիության կարգավորումներում նորույթների մասին

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի պահանջը։ Այն է՝ մինչև գաղտնիության կարգավորումներում փոփոխություններ անելը հարցնել օգտագործողի համաձայնությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Facebook-ը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ շարունակ գաղտնիության նոր կարգավորումներ է ներմուծում ցանց առանց օգտագործողներին տեղյակ պահելու։ Եվ փաստորեն, օգտագործողները չեն իմանում փոփոխությունների մասին և վերջիններիս ցանկացած հրապարակում, գրառում դառնում է հանրային, տեսանելի բոլորին՝ առանց օգտագործողի իմացության։

ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը պահանջում էր նաև, որ օգատագործողին նախևառաջ պետք է տրվի հնարավորություն ծանոթանալու նոր ֆունկցիաների սկբունքներին և հետո նոր որոշում ընդունել ակտիվացման մասին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---