ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԳՅՈՒՄՐԻՆ ԿՄՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 102-րդ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ

PanARMENIAN.Net - 19.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած` ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի տեղակայման երկկողմ համաձայնագրում փոփոխություններ ու լրացումներ մտցնելու վերբերյալ հայ-ռուսական արձանագրության նախագիծը վերջնականապես համաձայնեցվել է հայկական հողմի հետ:

Համաձայնությունը ձեռք է բերվել ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Յուրի Բալուեւսկու` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ կառավարության այլ պաշտոնյաների հետ Երեւանում կայացած հանդիպումների ընթացքում:

Արձանագրության համաձայն, ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կտեղակայվեն Երեւանում, Գյումրիում եւ մի քանի այլ փոքր բնակավայրերում: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների ստորագրելուց հետո: --0--
 Ուշագրավ
---