Ադրբեջանահայերը ներկայացրել են իրենց քաղաքի՝ Բագարանի, նախագիծը

Ադրբեջանահայերը ներկայացրել են իրենց քաղաքի՝ Բագարանի, նախագիծը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ադրբեջանահայերը ներկայացրել են իրենց քաղաքի՝ Բագարանի նախագիծը: Ինչպես Ադրբեջանահայերի երրորդ համագումարի ժամանակ հայտարարել է նախագծի հեղինակներից մեկը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հայ փախստականները որոշել են քաղաքան անվանել Բագարան, քանի որ նման քաղաք գոյություն է ունեցել Բագրատունինեի տիրապետության ժամանակ, և նույնիսկ 50 տարի եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը, և ինչ-որ նմանություն ունի նոր նախագծի հետ, քանի որ նույնպես գետի ափին էր գտնվում:

«Ըստ նախագծի, քաղաքի տարածքը կազմում է 20 000 քմ, այն նախատեսված է 100 հազար բնակչի համար: Ապագա քաղաքը գտնվելու է Իրանի հետ սահմանին, Կուբաթլուի հարևանությամբ, այդ տարածքով անցնում է Ագար գետը, որը Որոտանի վտակն է»,-ասել է ճարտարապետը՝ հավելելով, որ քաղաքը կկառուցվի գետի ափին: Ըստ նրա, քաղաքը կբաժանվի 4 հիմնական գոտու. «Մասնավորապես, այնտեղ կլինեն եռահարկ և 5-հարկանի շենքեր, և բուն քաղաքը իր աշխարհագրական դիրքով կնմանվի ամֆիթատրոնի»,-ասել է նա:

Ինչպես ասել է Թարխանյանը, նախագծով նախատեսվում է նաև, որ կստեղծվի արհեստական լիճ, որը հետագայում հնարավորություն կտա ՀԷԿ կառուցել:

Նա նշել է, որ նախագիծը բավականին մեծ է, «անշուշտ, մենք չենք անկալում, որ այն կավարտվի առաջիկա 10-15 տարում»: Ըստ նրա, քաղաքի կառուցման հիմնական նպատակն է համայնքի ձևավորումը:

Ակնկալվում է, որ քաղաքը կկառուցվի փախստականների միջոցներով: Ինչպես ասել է համագումարի մասնակիցներից մեկը, նախագիծն արդեն ներկայացվել է Հայաստանի ու Արցախի իշխանություններին:

4  11.11.11 - Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների Համագումարի երրորդ համաժողովը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---