Իսրայելի զինվորականները սխալմամբ սպանել են հրեական ավանների բնակիչներին11 նոյեմբերի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի զինվորականները սխալմամբ սպանել են հրեական ավանների բնակիչներին Հորդանանի Արևմտյան ափին՝ ընդունելով նրանց պաղեստինցի փախստականների տեղ: Եվս երկու հոգի վիրավորվել է: Բացի այդ, վնասվածքներ է ստացել իսրայելցի զինվորը, որին վրաերթի է ենթարկել պատահաբար այդ վայրով անցնող բեռնատարը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Իսրայելի զինվորականները տեղեկություններ ստանալով կասկածելի մեքենայի մասին, որոշել են ժամանակավոր հենակետ բացել: Ըստ նախնական տվյալների, մեքենայի ուղևորներն ու վարորդը չեն նկատել նրան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մեքենան կանգ չի առել ժամանակավոր հենակետի մոտ, ինչը ստիպել է զինվորականներին կրակ բացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |