ԵԱ շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-Գերմանիա խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին

ԵԱ շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-Գերմանիա խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին

PanARMENIAN.Net - Հայաստան-Գերմանիա հաշիվը Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրում 0,5:0,5 է:

Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս սև ֆիգուրներով, խաղի սկզբից 15 րոպե անց համաձայնվեց ոչ ոքիի Արկադի Նայդիչի հետ:

Սերգեյ Մովսիսյան-Գեորգ Մեյեր, Վլադիմիր Հակոբյան-Դանիել Ֆրիդման և Գաբրիել Սարգսյան-Յան Գուստաֆսոն պարտիաները շարունակվում են:

Հայաստանն իր ակտիվում արդեն ունի 21,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գերմանիան ունի 20,5 միավոր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---