Վիետնամի վարչապետն իր հայաստանյան պաշտոնակցին հրավիրել է այցելել Վիետնամ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնին (նստավայրը՝ Մոսկվայում): Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա նոր թափ կհաղորդի հայ-վիետնամական բարեկաման հարաբերությունների ամրապանդմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, նշելով, որ առկա է լավ հիմք առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տնտեսության, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, երկու պետությունների միջև վիզային ռեժիմի դյուրացման և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերվող հարցերի վերաբերյալ: Ֆամ Սուան Շոնը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վիետնամի վարչապետի ջերմ ողջույնները և Վիետնամ այցելելու հրավերը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |