Հայաստանի կանանց շախմատի հավաքականը ԵԱ թիմային առաջնությունում գրավել է 7-րդ տեղը

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը ԵԱ թիմային առաջնությունում գրավել է 7-րդ տեղը

PanARMENIAN.Net - Վերջին տուրում հայ շախմատիստուհիները Եվրոպայի թիմային առաջնությունում գրավել են 7-րդ տեղը 19 միավորով:

Վերջին տուրում հայ շախմատիստուհիները ոչ ոքի խաղացին Լեհաստանի հետ: Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց Մոնիկա Սոչկոյի հետ, իսկ Մարիա Կուրսովան Կարինա Չեպկավսկայի հետ: Լիլիթ Մկրտչյանը զիջեց Յոլանդա Զավարսկային, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց Իոաննա Գեյավսկային:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը վաստակել է 25,5 միավոր, 2 տեղում Լեհաստանն է 23 միավորով, իսկ 3-ում՝ Վրաստանը 22,5 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---