ԱՄՆ-ն սպասում է Իրանի արձագանքին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին

ԱՄՆ-ն սպասում է Իրանի արձագանքին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սպասում է Իրանի արձագանքին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, որտեղ ասվում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ուղղվածություն ունի: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, Հոնոլուլուում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա մասնակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին:

«Առաջիկա օրերին մենք սպասում ենք, որ Իրանը կպատասխանի լուրջ հարցերին, որ արծարծված են այդ զեկույցում»,-ասել է Հիլարի Քլինթոնը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարավել է ճանաչել այն եզրակացությունները, որոնք պարունակվում են ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում, որտեղ ասվում է, որ Թեհրանը մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը: Ըստ Իրանի նախագահի, զեկույցը հիմնավորված չէ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---