Միխայիլ Լաբենդա. Կայունությունը տարածաշրջանում Եվրոպայի արևելյան քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է12 նոյեմբերի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության մեջ առկա է ձևաչափ, որը գործում է և որին աջակցում են բոլոր կողմերը: Այդ պատճառով Եվրոպան չի միջամտում այն աշխատանքին, որն արվում է բավականին լավ»,-հայտարարեց Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբենդան: Նրա խոսքով, կայունությունը տարածաշրջանում հանդիսանում է արևելյան գործընկերության և ընդհանրապես Եվրոպայի արևելյան քաղաքանության համար հիմնական նպատակներից մեկը: Այդ մասին ասել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Բարրոզուն, որն անցած տարի այստեղ էր: Նա հստակ ասել էր, որ այս հակամարտությունը ամենակարևոր խնդիրներից է, որը պետք է լուծել: Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչքանով է այս հարցը կարևոր մեզ համար» – ասել է Լաբենդան, հաղորդում է 1news.az: Միխայիլ Լաբենդա. Կայունությունը տարածաշրջանում Եվրոպայի արևելյան քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |