Պարզվել է Թուրքիայում լաստանավը զավթած ահաբեկչի անձը12 նոյեմբերի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը պարզել է նախօրեին Թուրքիայում լաստանավ գրաված ահաբեկչի անձը, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, շաբաթ օրը հայտնում է TRT Наber հեռուստաալիքը: Ահաբեկիչն է Մենսուր Գյուզելը, որը ահաբեկչական համարվող ՔԱԿ-ի պատասխանատուն է երիտասարդական հարցերով Խոջաելի քաղաքում: Ստամբուլի Իզմիթ արվարձանից Կարամյուրեսլ քաղաք մեկնող «Քարտեպե» լաստանավը, որը գրավվել էր ուրբաթ երեկոյան Մարմարի ծովի ափին, ազատագրվել է, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Նավը գրավել է մեկ մարդ, ով վնասազերծվել և սպանվել էր հատուկ նշանակության ջոկատի իրականացրած գործողության ժամանակ: Նավի ուղևորները և թիմը ազատված են, տուժածներ չկա: Նավի վրա գտնվում էր 18 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ հարձակումը կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները: Նրա տվյալով` լաստանավի գրավմանը մասնակցել էր 4-5 մարդ, որոնք ունեցել են պայթուցիկ սարքեր: Մինչդեռ Իզմիթի նահանգապետ Էրկան Տոպական հաղորդել էր, որ նավը գրավվել էր մեկ մարդու կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |