Լիբիայում գտել են Մուամմար Քադդաֆիի գանձերը![]() ![]() PanARMENIAN.Net - Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկները Սիրտ քաղաքի բանջարանոցներից մեկում հողի մեջ թաքցրած ոսկով, դինարներով և տարադրամով սեյֆ են հայտնաբերել, հաղորդում է քաթարական Al-Libya հեռուստաալիքը: Ալիքը տեսանյութ է ցուցադրել, որում մարտիկները գետնից հանում են սեյֆը բանջարանոցներից մեկում՝ Զանաքի Քամիշ թաղամասում: Վերջինս առաջիններից մեկն էր հանձնվել: Սեյֆում հայտնաբերվել են միլիոն դոլարին համարժեք լիբիական դինարներ, դոլարներով և եվրոյով պարկեր, ոսկու ձուլակտորներ: Մարտիկներից մեկն ասել է. «Մենք ոսկով և տարադրամով սեյֆ ենք գտել: Այն այնքան ծանր է, որ չորս այնպիսի առողջ տղամարդիկ, ինչպիսին մենք ենք, դժվարությամբ ենք այն տեղաշարժում: Սրանք Քադդաֆիի մաֆիայի գումարներն են, որոնց պատճառով հազարավոր լիբիացիներ են սպանվել»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |