Չարլզ Լոնսդեյլ. Չնայած միջնորդների ջանքերին, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից![]() ![]() PanARMENIAN.Net - Անկախ միջնորդների ջանքերից, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Հայաստանում իմ ներկայության 4 տարիներին այն առաջընթացը չգրանցվեց, որը ցանկալի կլիներ»,-ասել է նա: Ըստ դեսպանի, անշուշտ, ցանկալի լուծում կլիներ կողմերի միջև խաղաղ պայմանագրի կնքումը, սակայն առկա պայմաններում դրական կարող է լինել նաև վստահության ամրապնդումը քաղաքացիական հանրության շրջանում: Այդ առնչությամբ Լոնսդեյլը նշել է, որ Մեծ Բրիտանիան, որն անմիջականորեն ներքաշված չէ հակամարտության մեջ, փորձում է ազդել կարգավորման վրա հենց այս տեսակետից: «Մեծ Բրիտանիան պայքարում է հակամարտող կողմերի երիտասարդության և քաղաքացիական հանրության շրջանում Ղարաբաղի հարցում կարծրատիպերի դեմ»,-ասել է նա: Վերջում դեսպանը նշել է, որ կայունության ու խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական կուրսի առաջնային հարցերից է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |