Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն է տեղի ունենում, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը![]() 14 նոյեմբերի 2011 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն է տեղի ունենում, բիզնեսը քաղաքականությունից առանձնացնելու գործընթաց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով վերջին բարձրաստիճան քաղաքական գործիչների աղմկահարույց հրաժարականները : «Դա փորձ է հեռացնել բիզնես էլիտային կադրային և քաղաքական որոշումներ կայացնելուց», -նշել է նա, ավելացնելով, որ այդ մտադրությունը երևի ձեռք է բերվել 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ կամ հետո, և սկսվել իրագործել մեկ տարի առաջ: Իսկանդարյանը նաև նշել է, որ այդ գործընթացի հետ կապված է և նախընտրական պրոցեսը, քանի որ այդ հաջողությունից կապված կլինի, թե ով կանցնի հաջորդ խորհրդարան: Նա նաև ավելացրեց, որ այս մտադրության իրականացումը կապված է լինելու որոշակի դժվարությունների հետ, քանի որ խանգարելու է լոբիստական խմբերի շահերին հենց իշխանության կուսակցությունում: Վերջերս Հայաստունում տեղի են ունեցել մի շարք հրաժարականներ, մասնավորապես, հրաժարական են տվել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում, իսկ քաղաքապետի պարտականությունները մինչև նոր քաղաքապետի ընտրությունը դրվել են քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |