2012թ. Հայաստանում կգործի պետգնումների էլեկտրոնային համակարգը![]() ![]() PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանում կգործի պետգնումների էլեկտրոնային համակարգը՝ armeps.am: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Համակարգը հնարավորություն է տալիս խուսափել միջնորդներից, կեղծումներից, ինչպես նաև նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-հայտարարել է նախարարը: Ըստ նրա, համակարգը համապատասխանում է բոլոր միջազգային պահանջներին: Ինչպես ասել է Վաչե Գաբրիելյանը, այսօրվա դրությամբ համակարգն արդեն գործում է պիլոտային ռեժիմով և մրցույթների առաջին արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա դեկտեմբերին, իսկ 2012թ. շուրջ 60 պետական մարմիններ կմիանան համակարգին: Բոլոր ցանկացողները կգրանցվեն Պետգնումների աջակցության կենտրոնում, հավելել է նա: Բացի այդ, նրա խոսքով, ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար մասնակիցները հնարավորություն կստանան այլևս չներկայացնել մի շարք փաստաթղթեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |