Հովիկ Աբրահամյանը հեռացավ գործընկերների ծափահարությունների ներքո![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ընթերցել է պատգամավորների առջև հրաժարականի մասին իր դիմումը: Ըստ Աբրահամյանի, նրա որոշումը պայմանավորված է ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու մտադրությամբ և 2012թ. արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, Աբրահամյանը նշել է, որ կշարունակի կատարել իր պատգամավորական պարտականությունները: «Ընտրված լինելով մեծամասնական համակարգով, ես մտադիր չեմ խուսափել իմ ընտրողների առջև ստանձնած պատասխանատվությունից և պատգամավորական պարտավորություններից»: Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ 2008թ. սեպտեմբերի 29-ին խոսնակ ընտրվելուց հետո իր խոսքում հայտարարել էր, որ խորհրդարանի գործունեությունը կլինի թափանցիկ ու հանրամատչելի. «Հուսով եմ, որ ինձ դա հաջողվեց»: Պատգամավորները Հովիկ Աբրահամյանին ճանապարհեցին ծափահարություններով: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ: Մինասյանը կդառնա Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |