Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական չի համարում, որ Իսրայելը կհարվածի Իրանին![]() 14 նոյեմբերի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ հավանական չի համարում, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Քաղաքագետի խոսքով, իր թերահավատությունը կապված է և տարածաշրջանի բարդ իրավիճակի, և այդ հարվածի իրականացման տեխնիկական բարդության հետ, և Իրանի հնարավոր պատասխանի հետ: Այդ կապակցությամբ Իսկանդրյանը նշեց, որ իրանական միջուկային օբյեկտները ցրված են երկրի տարածքով և հիմնականում գտնվում են լեռնային շրջաններում: Քաղաքագետի կարծիքով, Իսրայելի հայտարարությունը ճնշման միջոց է Թեհրանի վրա: «Ես վերաբերվում եմ դրան, որպես սպառնալիքների համակարգի», – հայտարարեց Իսկանդարյանը: ԱՄՆ և Արևմուտքի մի շարք երկներ մեղադրում են Իրանին ատոմային էներգետիկայի քողի ներքո միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը: Իր հերթին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նոյեմբերի 4-ին հայտարարեց, որ Իսրայելը հակված է լուծել իրանական սպառնալիքը ավելի շատ ռազմական տարբերակով, քան դիվանգիտական: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |