Սերգեյ Լավրով. Մենք դատապարտում ենք Սիրիայի անդամակցության դադարեցումը ԱՊԼ-ում![]() 14 նոյեմբերի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սխալ է համարում Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության դադարեցումը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք սխալ ենք համարում ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության դադարեցումը: Նրանք, ովքեր ընդունել են այդ որոշումը, իրադրությունն ավելի թափանցիկ հունի մեջ դնելու շատ կարևոր հնարավորություն են կորցրել»,- ասել է Լավրովը, գրում է «Վզգլյադ» թերթը: Նա հաղորդել է նաև, որ Սիրիայի Ազգային խորհրդի ներկայացուցիչը նոյեմբերի 15-ին Մոսկվա կայցելի երկրում իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով: «Մենք կփորձենք ինչ-որ կերպ հասցնել մեր մտահոգությունը, որովհետև իշխանության համար պայքարը մի բան է, որը հաճախ ինքնանպատակ է դառնում, բայց և այնպես պետք է մտածել սեփական երկրի և սեփական ժողովրդի մասին»,- նշել է նա: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով շաբաթ օրը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Բացառման մասին որոշման օգտին քվեարկել է 18 պետություն, դեմ է արտահայտվել ինքը` Սիրիան, ինչպես նաև Լիբանանն ու Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ կազմի մեջ մտնում է 22 պետություն: Լիգայի որոշումը ողջունել են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Սիրիայի դեմ: Բացի դրանից, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |