ԵՄ չի ճանաչել Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունների լեգիտիմությունը![]() 14 նոյեմբերի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի ճանաչել Հարավային Օսեթիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի մամլո խոսնակ Քեթրին Էշթոնը: «Եվրոպական միությունը կրկին հայտարարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին, որը ճանաչված է միջազգային իրավունքով: Այդ ենթատեքստում Եվրամիությունը ցանկանում է ընդգծել Ժնևի միջազգային քննարկումների անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովվելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 13-ին Հարավային Օսեթիայում անցել են նախագահական ընտրություններ: Տարվա վերջում գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի լիազորությունների ժամկետը սպառվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 17 թեկնածու: Սակայն նախագահական մրցավազքի վերջնագիծ են հասել միայն 11 թեկնածու: Թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց ձայների անհրաժեշտ քանակը հաղթանակի համար: Երկրորդ փուլ անցել են ԱԻՆ ղեկավար Անատոլի Բիբիլովը և կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևան, որոնք հավաքել են ընտրողների ձայների 25.44% և 25.37% համապատասխանաբար: Ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է նոյեմբերի 27-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |