Անդրեյ Արեշևը հուսով է, որ Եվրասիական միությունը հերթական PR-ը չէ

PanARMENIAN.Net - «Եվրասիական միությունը դեռ ընդամենը գաղափար է, որը պետք է իր կոնկրետ ուրվագիծը ստանա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, սա հետխորհրդային հանրապետությունների ինետգրման առաջին փորձը չէ: «Նոր Եվրասիական միությունն առաջին հերթին տնտեսական միավորում է, հիմնված ընդհանուր տնտեսական շահերի ու տնտեսական պրագմատիզմի վրա»,-ասել է նա:

Նա հույս է հայտնել, որ դա հերթական PR-ը չէ, որը մոռացվելու է ընտրությունների հաջորդ օրը:

3  14.11.11 - Անդրեյ Արեշեվի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
---