Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովը տեղի կունենա Երևանում 2012թ. հունիսին

PanARMENIAN.Net - Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությունը` ՍԱԶԲ նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ ժամանել է Հայաստան, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից:

Պատվիրակության աշխատանքային այցի գլխավոր նպատակը 2012թ. հունիսին Երևանում ծրագրված ՍԱԶԲ տարեկան ժողովի և գործարար համաժողովի մանրամասների քննարկումն է:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային հասարակական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի: ՌԴ, Հունաստանի և Թուրքիայի բաժիններն այդ կազմակերպությունում կազմում են 16,5-ական տոկոս, Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի բաժինները` 13,5-ական տոկոս, Ալբանիան և Ադրբեջանը 2-ական տոկոս ունեն, Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան` 1-ական:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---